Արդեն մի քանի շաբաթ է տարօրինակ վարքագիծ եմ նկատում Երեւանի ասֆալտապատման մեջ..

Քաղաքականություն

Կասկածներ ունեի, որ Ռուսաստանը նախընտրական շրջանում Հայաստանում իրավիճակն ապակայունացնելու եւ անիշխանության մթնոլորտ ստեղծելու ու դրանով իր կամակատարներին աջակցելու նպատակով օգտագործելու է ոչ միայն ադրբեջանական սադրանքներ հրահրել/հովանավորելը, այլ նաեւ Հայաստանի ներսում իր գործակալների եւ ազդեցության գործակալների ցանցերը, իր օլիգարխներին պատկանող բիզնեսները։

Արդեն մի քանի շաբաթ է տարօրինակ վարքագիծ եմ նկատում Երեւանի ասֆալտապատման մեջ։ Նորմալ փողոցները քանդում նորից ասֆալտապատում են, իսկ այնտեղ, որտեղ իրոք վերանորոգման, կամ գոնե փոսերը լցնելու կարիք կա — ասֆալտապատողները շաբաթներով չեն էլ մոտենում, ինչն առաջացնում է հազարավոր վարորդների եւ ուղեւորների հիմնավոր դժգոհությունը։ Տպավորություն է ստեղծվում, որ համայնքը ճանապարհների բարեկարգման համար միջոցներ հատկացնում է, սակայն միջին օղակի չինովնիկները սաբոտաժի են ենթարկում աշխատանքները։

Այսօր երկրորդ անգամ է մեր թաղամասը հոսանքազրկեցին։ Երկար ժամանակ նման բան չէր եղել։ Ընդ որում, 2-րդ անգամ — Հ1-ի լուրերի ժամանակ, 21:00-ն անց։ Չհիշեցնեմ, թե ում են պատկանում հայկական ԲԷՑ-երը։

Պատահականություններ են?

Հովսեփ Խուրշուդյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.