Արդեն երրորդ օրն է, ինչ պատրաստում եմ այս կարկանդակները.. ընդամենը 5 րոպե և համեղ թխվածքը պատրաստ է

Հետաքրքիր

Այս կարկանդակները կդառնան ձեր սեղանի հաճախակի հյուրը, բավական է միայն 1 անգամ փորձեք դրանք:

Պատրաստվում են արագ, ստացվում են անչափ ախորժելի ու համեղ, իսկ միջուկը կարող է լինել ցանկացած՝ ըստ ձեր ճաշակի:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ալյուր՝ 3 բաժակ
  • գոլ ջուր՝ 1.5 բաժակ
  • շաքարավազ՝ 2 ճ.գ.
  • չոր խմորիչ՝ 2 թ.գ.
  • աղ՝ կես թ.գ.
  • ձեթ՝ 3 ճ.գ.

Պատրաստման եղանակ.

Այս կարկանդակները պատրաստվում են չոր խմորիչով: Սկզբում խորը տարայի մեջ խառնել 1.5 բաժակ գոլ ջուրը, 3ճ.գ. ալյուրը, 2 ճ.գ. շաքարավազը, 2 թ.գ. չոր խմորիչը:

Սպասել 15 րոպե, այնուհետև լցնել ձեթը, մնացած ալյուրը և աղը: Լավ խառնել և խմոր հունցել:

Սպասել 5 րոպե և անցնել կարկանդակները թխելուն: Ի դեպ, կարող եք նաև փքաբլիթներ, պիցցա և պիրոգներ թխել:

Խմորը ստացվում է փափուկ, ոչ կպչուն ու թեթև:

Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.