Իմ հանձնարարությամբ նորից ընթացք է ստացել.. Արայիկ Հարությունյանը հանդես է եկել կարևոր հայտարարությամբ

Քաղաքականություն

Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի ՛ հայրենակիցներ. Հետպատերազմյան այս շրջանում սոցիալական հսկայական բեռ է ավելացել պետության ուսերին, ինչը ստիպում է բազմաթիվ սոցիալ-տնտեսական ծրագրերի ուղղությամբ որոշակի սահմանափակումներ նախատեսել: Սակայն կրթության և, հատկապես, առողջապահության ոլորտներում մեր նախապես որդեգրած քաղաքականությունը զգալի փոփոխությունների չի ենթարկվի՝ պայմանավորված դրանց ռազմավարական նշանակությամբ:

Մասնավորապես, իմ հանձնարարությամբ նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը, որի միջոցով բազմաթիվ ընտանիքներում մանուկներ կծնվեն:


Մեզ համար ճակատագրական այս շրջափուլն ունի իր հրամայականը՝ հայոց օջախներում պետք է լսվի նորածնի ճիչը՝ որպես մեր ազգի ու Հայրենիքի հավերժականության առհավատչյա…»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *