Արագ խնձորով թխվածք․․ ստացվում է փափուկ, փքուն ու շատ համեղ, իսկ հո՜տը անմա հական է

Խոհանոց

Եթե ցանկանում եք ընտանիքի համար որևէ համեղ, բայց պարզ ու արագ թխվածք պատրաստել, խորհուրդ ենք տալիս փորձել այս բաղադրատոմսը։ Պիրոգը ստացվում է փափուկ, փքուն և անչափ համեղ ու ախորժելի։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 600գ
  • գոլ ջուր՝ 200գ
  • խմորիչ՝ 12գ
  • ձու՝ 3 հատ
  • շաքարավազ՝ 70գ
  • ձեթ՝ 40գ
  • աղ՝ մի պտղունձ

միջուկ․

  • շաքարավազ՝ 1 բաժակ
  • խնձոր՝ 4 հատ

թխվածքին լցնելու համար․

  • շաքարավազ՝ 1ճ․գ․
  • թթվասեր՝ 40գ

Պատրաստման եղանակ․

Ջրին ավելացնել շաքարավազը, աղը, 2 ձու, ձեթը և խմորիչը։ Լավ հարել։ Այնուհետև աստիճանաբար ավելացնել ալյուրը՝ անդադար խառնելով։ Պատրաստի խմորը փաթաթել սննդային տոպրակով և թողնել, որ 30 րոպե հանգստանա։

Հանել խնձորների կեղևը ու կտրատել բարակ կտորների։ Սեղանին ալյուր շաղ տալ, բարակ շերտով գրտնակել խմորը և շաքարավազ լցնել։

Խնձորները դասավորել երեք շարքով։

Փաթաթել ռուլետի պես և կտրատել միջին լայնության կտորների։

Թխելու համար մեզ անհրաժեշտ է կեքսի համար նախատեսված տապակ։ Տապակին կարագ քսել և մեջը դնել ռուլետի կտորները՝ կտրվածքով դեպի վերև։

Հարել մնացած ձուն, քսել պիրոգին։ Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, 40 րոպե։

Հարել թթվասերն ու շաքարավազը՝ մինչ դրա լիարժեք լուծվելը։

Հանել թխվածքը, շուռ տալ և գեղեցկացնել ստացված կրեմով։

Բարի ախորժակ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.