Ձեզ ենք ներկայացնում Աստծո 10 պատվիրանները. 1.Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար (Ելից. 20:2-3): 2.Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես (Ելից. 20:4):
3.Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես: (Ելից. 20:7): 4.Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն: (Ելից. 20:8):
5.Պատվիր քո հորն ու մորը (Ելից. 20:12): 6.Մի սպանիր (Ելից. 20:13): 7.Մի շնանար (Ելից. 20:14): 8.Մի գողանար (Ելից. 20:15)։ 9.Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր (Ելից. 20:16):
10.Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր: (Ելից. 20:17):