Առողջապահության նախարարը շտապ հայտարարություն է տարածել Սիբիրյան խ ոցի տարածման վերաբերյալ

Հետաքրքիր

«Սիբիրյան խո ցով վարակված քաղաքցիների առողջական վիճակը միջին ծանրության է և թեթև:Անհրաժեշտ բժշկական օգնությունն ստանում են և բուժման կուրսն ամբողջովին կտրամադրվի նրանց»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով Վանեվանում և Տորֆավանում համայքներում Սիբիրյան խ ոցով վարակման դեպքերին;

«Վերջին 3-4 օրերի ընթացքում իրականացվում են համայնքային այցեր և բոլոր կասկածելի դեպքերի հետ կապված արվում են  ուսումնասիրություններ, նմուշառումներ և առված արդյունքերի պատկեևը երեկ տրամադրվել էր, որ ցավոք սրտի 3 հոգու մոտ հաստատվել էր Սիբիրյան խո ց»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Ավանեսյանը նշեց, որ սա մաշկային ձևն է և իրականացվել է կանխարգելիչ միջոցառումներ վարակը տարածելուց խուսափելու համար և ընդգծեց, որ աղբյուրը դեռ հայտնի չէ: