Ապրիլի 21-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու. շտապ հայտարարություն «Գազպրոմ Արմենիա»-ից

Քաղաքականություն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Աճանան գյուղի գազասպառողների, «ՍՅՈՒՆԻՔԻ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ», «ԱԳՐՈ ԲԻՈ ՊՐՈԴՈՒԿՏ» և «Պրոկպրուդ» ՍՊԸ-ների գազամատակարարումը:

Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 22-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի գազասպառողների և թվով 1 հանրային օբյեկտի գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 23-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սարուխան, Լանջաղբյուր, Կարմիրգյուղ համայնքների գազասպառողների և «Կարիշ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *