Աշխարհում քիչ չեն կին քաղաքական գործիչները, երկրի ղեկավարները, սակայն Մերկելը առանձնանում է բոլորից: Շատ քիչ պաշտոնյաներ ու հասարական դեմքեր են արժանանում Մերկելի հատուկ ուշադրությանը: Մեր երկրի առաջին տիկինը ոչ միայն ուշադրության է արժանացել, այլև մեծարանքի է արժանացել Գերմանիայի կանցլերի կողմից: Վերջինս խոսել ու գովեստի խոնքեր է հնչեցրել Աննա Հակոբյանի մասին:
Լրագրողները Մերկելից հետաքրքրվել են թե ինչպես է նա վերաբեվում պետությունների ղեկավարների կանանց ու նրաց դերին: Մերկելը պատասխանելով այդ հարցին, առանձնացրել է վարչապետ Փաշինյանի տիկնոջը:
Խոսելով Աննա Հակոբյանի մասին կանցլերը ասել է․ «Ես շատ լավ եմ վերաբերվում այդ տիկնոջը, գիտեմ, որ նա մեծ դեր է ունեցել Հայաստանում կատարված հեղափոխության գործում:
Ինքս անձամբ եմ ճանաչում տիկին Աննային, բախտ եմ ունեցել հանդիպելու նրա հետ: Նման կանայք զարդարում են մեր մոլորակը, այդ տեսակը մեզ շատ է պետք. ապագան նրանցն է։ Գրառումը իր էջում կատարել է Անահիտ Սապդիրոյանը: