Անմահական համեղ դեղին ծիծակ. Այս բաղադրատոմսը փոխանցել է ինձ տատիկս

Խոհանոց

Անմահական համեղ դեղին ծիծակ։ Ահա կարդացեք, թե ինչպես կարող եք արագ պատրաստել շատ համեղ թթու ծիծակ և զարմացնել բոլորին։

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • ծիծակ կամ քաղցր պղպեղ
  • հատիկ պղպեղ, բուրավետ հատիկ պղպեղ
  • սխտոր
  • սամիթ (չոր ծաղկաբույլով, թթվի համար)
  • դափնու տերև
  • աղ
  • կիտրոնի աղ

Պատրաստման եղանակը. Սկզբում ծիծակները լավ լվանալ, ծակծկել կամ դանակի օգնությամբ կտրել մինչև կեսը: Այս ամենը անելուց հետո, մեկլիտրանոց ստերիլացված տարաների մեջ լցնել մի քանի ատամիկ սխտոր, 2-3 դափնու տերև, մի ճյուղ սամիթ, հատիկ պղպեղ:

Ծիծակները դասավորել՝ լավ սեղմելով, քանի որ աղաջուրը լցնելուց հետո նրանք փափկում են, և բավական տեղ է ազատվում: Աղաջուրը պետք է պատրաստել հետևյալ ձևով՝ յուրաքանչյուր 1 լիտր եռացող ջրին ավելացնել 1 ճաշի գդալ աղ: Եթե փրփուր առաջանա, գդալով վերցնել:

Աղաջուրը լցնել բանկաների մեջ, ամեն մեկլիտրանոց բանկայի մեջ ավելացնել 1 ոչ լիքը թեյի գդալ կիտրոնի աղ (կիտրոնաթթու): Ապա անմիջապես փակել, մի քիչ շուռումուռ տալ, որպեսզի կիտրոնի աղը լուծվի, ապա շարել սեղանին ՝ կափարիչը ներքև: Ծածկել, հաստ կտորով, թողնել մինչև հաջորդ օրը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.