Այս կինը 42 տարեկանում ծննդաբերել է իր 20-րդ երեխային․ ահա թե ինչ տեսք ունի նրանց ընտանիքը (Photo)

Հետաքրքիր

live45today-ը գրում է. Այս մեծ ընտանիքը, որտեղ հիմա արդեն ծնվել է 20-րդ երեխան, ապրում է Բրիտանիայում։ Վերջերս ընտանիքի մայրը՝ Սյու Ռեդֆորդը, 20-րդ անգամ մայր դարձավ։ Նրանք որդի են ունցել, ում անունը դրել են Արչի։ Նրա ամուսին Նոելն ասել է, որ սա նրանց վերջին երեխան է, քանի որ Սյուն որոշել է հանգստանալ։

Սակայն Սյուն կիսվել է իր մտքերով՝ ասելով․ «Ինձ համար անսովոր է մտածել այն մասին, որ մենք այլևս երեխա չենք ունենալու»։ Նրանք ունեն 11 տղա և 9 աղջիկ։ Առաջին երեխային Սյուն ունեցել է 14 տարեկանում։ Ամուսնու հետ նրանք գրանցեցին իրենց ամուսնությունը, երբ հասան թույլատրելի տարիքի։

Դրանից բացի՝ Սյուի մեծ աղջիկն արդեն երեխա ունի, դրա համար էլ ամուսինները նաև երջանիկ տատիկ և պապիկ են։ Նոելը (ամուսինը) պատմում է, որ սկզբնական շրջանում նրանք ուզեցել են 3 երեխա, սակայն հետո որոշել, որ մեծ ընտանիք ունենալն իսկական հրաշք է և լավ գաղափար։

Նյութը հրապարակման պատրաստեց live45today

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *