Այս խմորն իսկական հրաշք է, սրանից կարող եք պատրաստել կարկանդակներ, բուլկիներ, պիրոգներ, պիցցա.. ինչ ուզեք

Խոհանոց

Այս խմորն ուղղակի հայտնագործություն է. շուտով ինքներդ էլ կհամոզվեք դրանում: Այն պատրաստելու համար ձեզանից կպահանջվի 5 րոպե: Կարող եք պահպանել սառնարանում 2-3 օր: Խմորը շուտ չի թթվում, այնպես որ կարող եք սառեցնել: Այս խմորից ես պատրաստում եմ կարկանդակներ, բուլկիներ, պիրոգներ տարբեր լցոններով, պիցցա, բլիթներ, բելյաշ և այլն: Եթե դուք խմորից «վախենում եք», ապա փորձեք այս բաղադրատոմսը, այն հաստատ կստացվի նաև ձեզ մոտ:

Բաղադրիչներ

  • Կաթ — 500 մլ
  • Ցորենի ալյուր — 5 բաժակ
  • Շաքարավազ — 2ճ/գ
  • Աղ — 0,5 թ/գ— 0,5 թ/գ
  • Արևածաղկի ձեթ— 2ճ/գ
  • Թթխմոր (չոր) — 11 գր.

Պատրաստումը. Ամանի մեջ լցրեք 4 բաժակ ալյուրն ու թթխմորը և խառնեք: Ապա դանդաղ լցրեեք տաք կաթը, ավելացրեք շաքարավազը, աղը, արևածաղկի ձեթը: Խառնեք բոլոր բաղադրիչները: Այնուհետև դանդաղ լցրեք ևս մեկ բաժակ ալյուր և խառնեք: Խմորը ծածկեք պոլիէթիլենային տոպրակով և դրեք սառնարան: 2 ժամ անց կարող եք պատրաստել՝ ինչ ցանկանաք: Ավելին թողնել խորհուրդ չի տրվում:

Սառնարանում պահելու դեպքում էլ նախապես պետք է այն հանեք, որպեսզի «հետ գա»: Քաղցրեղեն պատրաստելու դեպքում կարող եք շաքարավազը մի փոքր ավելի լցնել: Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.