Այս աղջիկն ամեն օր կերակրում էր քաղցած ագռավներին.. և ահա, թե ինչպես նրանք շնորհակալություն հայտնեցին

Հետաքրքիր

Live45today-ը գրում է. Այս աղջիկն ամեն առավոտ կերակրում էր քաղցած ագռավներին: Եվ ահա թե ինչպես նրանք շնորհակալություն հայտնեցին նրան: Երեխաներն իրենց անշահախնդիր գործողություններով ավելի բարի են դարձնում այս աշխարհը:

Գաբի անունով 8-ամյա մի աղջիկ օգնեց աշխարհին, ինչպես ոչ ոք: Նա ամեն օր կերակրում էր թռչուններին: Ուտելիքը պատրաստում էր իր ձեռքով, վաղ առավոտյան: Ծնողները պատրաստել էին կերակրաման, որտեղ աղջիկը կերակուր էր լցնում: Հետեւաբար, ամեն առավոտ շատ թեւավոր արարածներ էին հավաքվում նրանց շուրջ:

Ամենից շատ ագռավներ կային, որոնք աղջկան շատ էին դուր գալիս, չնայած սովորաբար ճիշտ հակառակն է լինում, ագռավներին ոչ բոլորն են սիրում: Գաբին թռչունների համար բերում էր ընկույզ, հացի փշրանքներ, հատիկներ: Մայրիկը պատուհանից նայում էր, թե ինչպես է իր դուստրը շոյում թռչուններին, և նրանք չէին վախենում նրանից: Որոշ ժամանակ անց աղջիկը նկատեց, որ առավոտյան հյուրասիրությունից հետո, թռչունները նվերներ են բերում։ Դրանք ուլունքներ էին, մետաղական արտադրանքներ, մանր ապակու կտորներ։ Աղջիկը հավաքեց նվերները և տեղավորեց տուփերի մեջ: Մի օր մի զարմանալի պատմություն պատահեց: Մայրիկը լուսանկարում էր թռչուններին և կորցրեց օբյեկտիվի կափարիչը: Հաջորդ առավոտյան այս կափարիչը կերակրամանի մեջ էր: Մի օր աղջիկը կերակրամանում մի մեծ մարգարիտ գտավ: Այն շատ գեղեցիկ էր և փայլում էր արևի տակ:

Աղջիկն այնքան ուրախ էր։ Ճյուղերին նստած էին տասնյակ ահռավներ և թվում էր նրանք աչքով էին անում իրենց փոքրիկ տիրուհուն: Աղջիկը մեծացել է, բայց պահում է բոլոր նվերները, հատկապես մարգարիտը, որն ի դեպ սրտի տեսք ունի: Գաբրիելլան ամեն առավոտ անցկացնում է իր թռչունների հետ: Այա այսպիսին է մեծ հոգի ունեցող փոքրիկ աղջիկ:

Նյութը հրապարակման պատրաստեց live45today

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *