Իսկական քյաբաբի ֆարշը պետք է այնպիսին լինի, որ շշի վրայից չընկնի, լինի փքուն և արտակարգ համեղ։ Ինձ քյաբաբի ֆարշի բաղադրատոմսն այսօր ասաց իմ ծանոթ մանղալչիներից մեկը, որը սիրով կներկայացնեմ ձեզ։
Բաղադրամասեր
- 1 կգ տավարի մսին՝
- 200 գրամ սալ, 280 գրամ գլուխ սոխ,
- 300 գրամ հավի բուդ, 1 թեյի գդալ սոդա,
- 5-6 թեյի գդալ կիտրոնի հյութ,
- Աղ ՝ ըստ ճաշակի, 100-150 մլ ջուր,
- Կարմիր քաղցր աղացած պղպեղ ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը. Տավարի միսը, սալը, հավի միսը 2 անգամ աղացեք։ Այնուհետև աղացեք սոխի հետ և ավելացրեք մնացած բոլոր համեմունքները։ Լավ տրորեք։
Թողեք՝ սառնարանում մի փոքր սառչի և վերջ, քյաբաբի ֆարշը պատրաստ է։