Այսօր երեկոյան բոլորի ընտանիքներում պետք է հնչի այս աղոթքը

Հետաքրքիր

Քո Խաչը թող ապավեն լինի, Տե՛ր Հիսուս, երբ Հոր փառքով երևաս լուսավոր ամպերի վրա: Այն ժամանակ թող ամոթով չմնանք մենք` Քեզ հուսացողներս, այլ Քո մեծ զորությամբ ուրախանանք` Քո աջ կողմը բազմած` որպես լույսի որդիներ և փրկության ժառանգորդներ:

Օգնի՛ր մեզ, Տե՛ր, օգնի՛ր մեզ, ո՜վ մեր Փրկիչ Աստված, Քո Մեծ Անվան փառավորության համար, Տե՛ր, փրկի՛ր մեզ և քավի՛ր մեր մեղքերը, Քո Սուրբ Անվան համար:

Սուրբ և Պատվական Խաչիդ հովանու տակ պարսպված և խաղաղության մեջ պահիր Քեզ ապավինած և Քեզ հուսացող ժողովրդին: Փրկի՛ր մեզ տեսանելի եւ անտեսանելի թշնամիներից: Արժանի արա, որ գոհությամբ փառավորենք Քեզ, Հորդ և Սուրբ Հոգու հետ միասին, այժմ և միշտ, հավիտյանս հավիտենից: ԱՄԵՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.