Այսպիսի բան 100 տարին մեկ է լինում, պատրաստվեք.. ինչ է սպասվում մեզ մոտակա օրերին

Քաղաքականություն

«Երևանի 2 օր առաջվա սաստիկ ցրտերը հիշենք, թե՞ այսօրվա գարնանային անձրևը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։Հանրապետության տարածքում՝  հունվարի 16-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-ի գիշերն առանձին շրջաններում, 18-19-ը, 20-ի գիշերն ամենուրեք սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի, իսկ 19-ին՝ ամենուրեք ձյան տեսքով: Հունվարի 17-ին, 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավային՝ 5-8 մ /վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-21-ն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով։


Երևան քաղաքում՝ Հունվարի 16-ի ցերեկը, 17-ին, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 19-ին՝ ձյան տեսքով։

Հունվարի 17-ին, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.