Այն մասին, թե ինչպես էինք մենք մթերք «թռցնում» խանութից, ու մի օր էլ․.

Հետաքրքիր

live45today-ը գրում է Ինչպես էինք մենք մթերք «թռցնում» խանութից, ու մի օր էլ ․․ Իմ ուսանողական տարիներն անցել են հանրակացարանում։ Ես ու ընկերուհիս ապրում էինք հանրակացարանի նույն սենյակում։ Իրար հետ լավ ու վատ օրեր շատ ենք ունեցել։ Ուզում եմ անկեղծ խոստովանել, որ մենք շատ անգամներ ենք գողություն արել խանութից։

Երկուսիս ծնողներն էլ ապրում էին գյուղում։ Մեզ մթերք ու մի քիչ գումար էին ուղարկում ամսվա սկզբում, բայց դա բավարարում էր մինչև ամսվա կեսը, ամսվա մյուս կեսին մենք գրեթե քաղցած էինք մնում։ Միասին գնում էինք խանութ ու ինչ որ բան թռցնում խանութից։ Այն ժամանակ խանութներում տեսախցիկներ չկային և հեշտ էր, ինչ որ բան աննկատ վերցնելը։

Քույրս նույն քաղաքում էր ապրում, նա ամուսնացած էր և ես չէի ցանկանում նրանց տանը ապրել, երեխաները փոքր էին, աղմուկը՝ շատ։ Մի օր էլ սովորականի պես ես ու ընկերուհիս գնացինք խանութ ու սկսեցինք մեր «որսը»։ Իրար աչքով էինք անում ու մթերքները լցնում պայուսակի մեջ։ Այդ օրը մեր գործը հաջողվեց, բայց ․․․ Դրամարկղի մոտ ես պատրաստվում էի վճարել միայն հացի համար ու հանկարծ մեջքիս հետևից լսում եմ ծանոթ ձայն՝ քույրս։ Նա ինձ հետ է կանչում։ Վերցնում է պայուսակս ու ինձ առաջ հրում։ Ես վճարում եմ հացի համար ու գլխիկոր դուրս գալիս խանութից։

Քույրս պայուսակից հանեց մթերքները, բոլորի համար վճարեց դրամարկղում և դուրս եկանք։ Պարզվում է նա մեզ նկատել էր ու սկսել էր հետևել։ Քույրս մեզ մի լավ նախատեց և մենք երդվեցինք այլևս նման բան չանել։ Նա պատմեց ծնողներիս ու ինձ լավ դաս տվեցին։ Ես նեղացա քրոջիցս և տևական ժամանակ նրա հետ չէի շփվում, բայց հիմա շնորհակալ եմ։ Իսկ եթե նրա փոխարեն ոստիկան լինե՞ր։

Նյութը հրապարակման պատրաստեց live45today

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *