«Ամուսնացա ու.. շքեղ մեքենաներ, շքեղ դղյակներ». Սիրուշոն իր կյանքի և վաստակած գումարների մասին

Հետաքրքիր

Սիրուշոն օրերս ներկայացրել է իր նոր երգի՝ «Body on Body»-ի տեսահոլովակը: Երգչուհին դրան զզուգահեռ նաև հրապարակել է տեսահոլովակի ստեղծան մասին պատմող տեսանյութ: Սիրուշոն նշում է, որ տեսահոլովակն ավելի շատ ներկայացնում է իր ապրումները:

Ըստ նրա՝ տանիքում արված նկարահանումները պատահական չեն. «Վերջին դեպքերից հետո բոլորն էլ հայտնվել էին մի իրավիճակում, երբ թվում էր, թե եզրին են»,- ասում է երգչուհին:

«Հետո ամուսնացա և մաս կազմեցի մի ընտանիքի, որն իր հերթին միշտ ուշադրության կենտրոնում էր և եթե մինչ այդ ես գտնվում է թիրախում երաժշտական դեղին մամուլի, ապա ամուսնությունից հետո դրան ավելացավ նաև քաղաքականը, իսկ էնտեղ ամեն ինչ շատ ավելի դաժան կարող է լինել:

Հասկացա, որ ունակ են ամբողջովին ջնջել մարդու կենսագրությունը և հորինել նորը՝ նոր բնավորության գծերով, նոր պատմություններով … գումարներ վատնող, շքեղ մեքենաներ, շքեղ դղյակներ, այն ամենը՝ ինչ կապված է շքեղ բառի հետ»,- նշում է Սիրուշոն:

Տեսանյութը ստորև.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.