Ամուսինը գնում է քահանայի մոտ ու խնդրում, որ բաժանի իրեն և կնոջը. Քահանան մի պայման է դնում..

Հետաքրքիր

Մի մարդ դիմում է քահանային, թե՝ — Տեր հայր, ուզում եմ բաժանվել: Քահանան էլ ասում է. — Շատ լավ, բայց մի պայմանով: — Ի՞նչ պայման: — Գնա ու մի ամիս շարունակ ամեն առավոտ ու իրիկուն կնոջդ ասա. «Դու թագուհի ես»։ Դրանից հետո կբաժանեմ:

— Է, Տեր հայր… — Նայիր, դու գիտես, թե չէ չեմ բաժանի: — Լավ, կասեմ:

Անցնում է երկու ամիս։ Քահանան հանդիպում է այս նույն մարդուն ու հարցնում.

— Հը, ի՞նչ եղավ, կնոջիցդ բաժանվեցի՞ր:

Մարդը պատասխանում է.

— Այ մարդ խելքս գցե՞լ եմ, ինչ է, որ կնոջիցս բաժանվեմ. իմ կինը ԹԱԳՈՒՀԻ է, ԹԱԳՈՒՀԻ…

«Մարդի՛կ, սիրեցէ՛ք ձեր կանանց»: Եփես. 5:25

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *