Ամանորին հրավառություն չեմ անելու ինչպես միշտ, տոնածառ չեմ դնելու, հայաթս չեմ զարդարելու, ԲԱՅՑ…

Այլ լուրեր Հետաքրքիր

Գարիկ Գալիկյանն իր սոցհարթակում գրում է.«Նենց տպավորություն է, որ ամենա ակտուալ խնդիրը Հայաստանում դա Ամանոր անել չանելն է։ Ի վերջո ոչ ոք իրավունք չունի իր կարծիքը պարտադրել դիմացինին, յուրաքանչուր մարդ ինքն է որոշում իր ապրելու ձևը։

Օրեր առաջ անդրադարձել էի այս խնդրին և նշել, թե Ամանորը նշելու տարբերակներից որն է անընդունելի՝ Ամանորն նշողներին քննադատողների համար։ Ինչ վերաբերվում է Ամանոր նշել չնշելուն, ասեմ իմ կարծիքը:

Ես Ամանորին հրավառություն չեմ անելու ինչպես միշտ, տոնածառ չեմ դնելու, հայաթս չեմ զարդարելու, բայց իմ տանը սեղան դնելու եմ, ու դա ոչ թե նրա համար, որ որոշ մարդիք քննադատում են Ամանոր նշողներին, այլ նրա համար, որ տենց ենք հարմար գտել ընտանիքով, բայց ասեմ, որ այդ ամենը անողներին էլ չեմ քննադատելու, որովհետև ես դրա իրավունքը չունեմ։

Հիմա ինչ ես դա վաճա՞ն եմ։

Մեր նահատակներին պետք է հարգել և հիշել, ոչ թե Ամանոր չնշելով, այլ մինչև կյանքի վերջ հիշելով և խոնարհվելով թե իրենց թե իրենց ծնողների առաջ։

Խոնարհումս Ձեզ ՀԵՐՈՍԱԾԻՆ ԾՆՈՂՆԵՐ, և ԻՅԱՐԿԵ ՄԵՐ ՆԱ ՀԱՏԱԿՎԱԾ, ՎԻՐԱՎՈՐՎԱԾ, ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ և ՊԱ ՏԵՐԱԶՄԻՑ ՈՂՁ ԱՌՈՂՋ ՎԵՐԱԴԱՐՁԱՑ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ և ՍՊԱՆԵՐԻՆ»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *