Ախորժելի և համեղ ուտեստ կարտոֆիլով, որի համից պարզապես չեք կշտանա

Խոհանոց

Անհրաժեշտ է․ Կարտոֆիլ — 600 գր, Սոխ — 150 գր, Հավի ֆիլե — 500 գր, Պանիր — 250-300 գր, Սխտոր — 3-4 ատամ, Թթվասեր — 250-350 մլ, Մայոնեզ — 2 ճ․գ․, Աղ, պղպեղ, համեմունքներ — ըստ ճաշակի։ Պատրաստումը․ 1. Նրբորեն մանրացրեք հավի ֆիլեն: Կտրատեք սխտորը: Ավելացրեք մայոնեզը, հավը, սխտորը, աղը, պղպեղը և համեմունքները: Ամեն ինչ լավ խառնեք և թողեք 20 րոպե:

2. Կտրեք սոխը բարակ օղակներով: Պանիրն անցկացրեք քերիչով: Ավելացրեք թթվասերը (թթվասերը կարող եք փոխարինել սերուցքով), աղ, պղպեղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի և լավ խառնեք: 3. Կարտոֆիլը կտրեք բարակ շերտերով: Յուղված ձևամանի մեջ դասավորեք մեկ շերտ սոխ, իսկ դրա վրա կարտոֆիլի մկ շերտ:

4. Կարտոֆիլի վրա քսեք թթվասերով և համեմունքներով պատրաստված սոուսը, և դրա վրա սերտորեն դասավորեք հավի ֆիլեն: 5. Վերևում շաղ տվեք քերած պանիր, և կրկնեք շերտերը, մինչև բաղադրիչներն ավարտվեն: Վերևում առատորեն շաղ տվեք պանիր: 6. Տեղադրեք նախապես տաքացրած ջեռոցում և թխեք 35-55 րոպե: Դանակով կամ ատամի փայտիկով ստուգեք պատրաստվածությունը: 7. Թույլ տվեք ուտեստը մի փոքր սառչի և մատուցեք: Բարի ախորժակ․․․

Աղբյուրը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *