Ալիևը հանդես է եկել աղմկահարույց հայտարարությամբ

Քաղաքականություն

iPress.am—Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «զրոյական» է անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը: Այս մասին տեղեկանում ենք minval.az կայքից: «ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին` այս հարցը լուծելու համար, և 28 տարի շարունակ ապարդյուն է աշխատել: Մինսկի խմբի աշխատանքի արդյունքը զրոյական էր: Մինսկի խումբը համանախագահում են աշխարհի առաջատար երկրները, միջո ւկային տերություններ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ:

Իհարկե, եթե լուրջ ճ նշում գործադրվեր Հայաստանի վրա, և Ադրբեջանի պահանջները հաշվի առնելով՝ պատ ժամիջոցներ կիրառվեին, հարցը կարող էր վաղուց լուծվել խաղաղ ճանապարհով»,-ասել է Ալիևը Թյուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ:

Ալիևը նշել է, որ, «ցա վոք, դա տեղի չի ունեցել, արվել է հակառակը՝ քայլեր են ձեռնարկվել հարցը սառեցնելու ուղղությամբ»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *