Ադրբեջանը պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը

Քաղաքականություն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը միջազգային կազմակերպություններին կոչ է արել «մոբիլիզացնել ջանքերը հայկական ատ ոմակայանը փակելու համար»: Այս մասին ասվում է Չեռնոբիլի աղ ետի հիշատակի միջազգային օրվան նվիրված՝ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Հնացած տեխնոլոգիան և տեղակայումը դարձնում են Մեծամորի ԱԷԿ-ն աշխարհի ամենավտ անգավոր ատոմակայաններից մեկը․․․Չնայած տարբեր միջազգային կազմակերպություններ այդ կառույցն անվանում են սպա ռնալիք ամբողջ տարածաշրջանի համար, Հայաստանը դեռ շահագործում է Մեծամորի ատ ոմակայանը՝ հաշվի չառնելով շահագործման ժամկետի ավարտը:

2020 թ-ին ԵՄ-ն կրկին կոչ էր արել Հայաստանին փակել ատ ոմակայանը ՝ նշելով, որ «այս ատ ոմակայանը չի կարող վերափոխվել այնպիսի մակարդակի, որը լիովին համապատասխանում է միջո ւկային անվտ անգության միջազգային չափանիշներին, ուստի այն պետք է անհապաղ փակվի եւ հանվի շահագործումից»: Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ընթացքում հնացած տեխնոլոգիան եւ անվ տ անգության կանոնների չպահպանումը շրջակա միջավայրի համար լուրջ բնապահպանական խնդիրներ են ստեղծում»,- ասված է հայտարարության մեջ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *